Այս օրերին Բեռլինում անցկացվող IFA 2014 ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է մեծ ուշադրության արժանացած հետաքրքիր մոդել` Samsung Galaxy Note Edge սմարթֆոնը, որն իրենից ներկայացնում է Galaxy Note 4-ի մոդիֆիկացիա: Այն միայն աջ կողմում հատուկ կորացած է, ինչն, ըստ ընկերության ներկայացուցիչների, հեշտացնում է մուտքը դեպի հաճախ օգտագործվող հավելվածներ նույնիսկ այն դեպքում, երբ սմարթֆոնը գտնվում է պատյանի մեջ:
Բացի այդ` կորացած հատվածում օգտագործողը կարող է տեսնել ծանուցումներ տեսանյութեր ու ֆիլմեր դիտելու ժամանակ:
Galaxy Note Edge-ի էկրանը Super AMOLED է և ունի 5,6 դյույմ անկյունագիծ` 2560 x 1440 թույլատրությամբ + 2560 x 160 պիկսել աջ կողմից: Սմարթֆոնի պրոցեսորը քառամիջուկ է: Սարքի չափսերն են 151,3 x 82,4 x 8,3մմ, քաշը`174 գ.: Մնացած տվյալները համընկնում են Note 4-ի հետ:
Note Edge-ը հասանելի կլինի երկու գույնով` սև և սպիտակ: Այն վաճառքում կհայտնվի մինչ այս տարեվերջ, սակայն գնի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրը` theverge.com