Microsoft-ի չինական մասնաճյուղը հրապարակել է հաջորդ Windows-ի անունը

windows-9Microsoft China մասնաճյուղը չինական Weibo միկրոբլոգային ծառայության իր էջում պաշտոնապես նշել է «Windows 9» անունը:

Նշենք, որ գրառումը շատ արագ ջնջվել է, սակայն հրապարակված նկարը սկսել է տարածվել ինտերնետում: Նկարի նկարագրության մեջ ասվում է. «Շուտով կթողարկվի Microsoft-ի Windows 9 օպերացիոն համակարգը»: Սակայն նույնիսկ առանց չինարեն իմանալու կարելի է տեսնել 9 թիվը, որի դիզայնն արված է սալիկային ինտերֆեյսի ոճով:

Վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են խոսում այն մասին, որ Мicrosoft-ն ուզում է հնարավորինս արագ «ազատվել» համեմատաբար ավելի անհաջող Windows 8-ից` անցում կատարելով նոր ՕՀ-ին:

Աղբյուրը` computerworld.com