Ողջ 2014թ.-ի ընթացքում բոլորս անհամբեր սպասում էինք Apple-ի նոր սարքավորումներին: Մինչ ամեն բան հայտնի կդառնա մի քանի ժամից, ներկայացնենք համացանցում պտտվող լուրերը, թե ինչ հնարավոր հատկանիշներ կարող են ունենալ նոր սարքերը:
Սպասվում է, որ սմարթֆոնի կաղապարը կլինի բավական բարակ՝ մոտ 6,9մմ (ինչի հոտևանքով տեսախցիկը մի փոքր դուրս կլինի), իսկ 4,7 դյույմանոց էկրանը կունենա շափյուղով պատված պաշտպանիչ ապակի:
Սմարթֆոնը կունենա երկմիջուկային A8 պրոցեսոր՝ 2 ԳՀց հաճախականությամբ և 1ԳԲ օպերատիվ հիշողություն: Տեսախցիկը կլինի 8 ՄՊ: Նոր Touch ID-ին հատուկ հարմարեցված կլինի NFC չիպի հետ համատեղ օգտագործման համար, ինչը կօգնի մուտք գործել վճարային համակարգեր մատնահետքի միջոցով: Սպասվում է նոր USB-Lightning լար՝ հիմնված USB 2.0 և 3.0-ի վրա, բարելավված Wi-Fi և LTE մոդուլ: Սմարթֆոնի մարտկոցը 1,560 մԱժ-ից կդառնա 1,810 մԱժ: Վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 18–19-ը:
Սպասվում է, որ թողարկվելու է iPhone 6-ի երկու տարբերակ, որոնցից երկրորդի էկրանը մոտավորապես 30%-ով մեծ է լինելու iPhone 5s-ից: Ֆաբլեթի երկարությունը կլինի 158 մմ, լայնությունը՝ 77,8 մմ, իսկ հաստությունը՝ 7,1մմ: Դիզայնով նման է լինելու iPod touch-ին և iPhone 6-ին: Էկրանը 5,5 դյույմ է: Մարտկոցը կարող է լինել 2915 մԱժ: Արժեքի մասին տեղեկություններ դեռևս չկան: Լուրեր են պտտվում, որ այն վաճառքի դուրս կգա կա՛մ հոկտեմբերին, կա՛մ 2015թ.-ի սկզբին:
Համացանցում նոր սարքի ոչ մի պաշտոնական նկար դեռևս չի հայտնվել: Ըստ Apple-ի վերջերս հրատարակած փաստաթղթի՝ iWatch-ը կարող է ունենալ կլոր էկրան: Ժամացույցը ունենալու է հնարավորություն հետևելու բարձրությանը, օդի ճնշմանը, կատարած քայլերի քանակին, արևի ճառագայթների ուժգնությանը և այլն: Հնարավոր է նաև iWatch-ի NFC չիպի միջոցով կատարվեն գնումների համար վճարումներ: Ասում են՝ այն ունենալու է մարդու առողջությանը հետևող բազմաթիվ ծրագրեր: Փորձագետները կարծում են, որ այն վաճառքի դուրս կգա 2015թ.:
Ամենայն հավանականությամբ, Apple-ը կհայտարարի iOS 8-ի և OS X Yosemite-ի հրապարակային տարբերակների դուրս գալու մասին: Մինչ այդ դրանք հասանելի էին միայն ծրագրավորողներին: Համարվում է, որ iOS 8-ի շնորհիվ iPhone 6-ը կունենա բազմաթիվ նոր ֆունկցիաներ:
Աղբյուրը՝ lookatme.ru