
Apple-ն այսօր ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցը, որն ունի ուղղանկյուն շափյուղային էկրան: Ժամացույցի հետ միասին առաջարկվում են 6 տարբեր փոկեր, այդ թվում՝ կաշվից, չժանգոտվող մետաղից և այլն:
Ժամացույցն ունենալու է երկու տարբեր չափսեր և Watch, Watch Sport և Watch Edition: Նշենք, որ ժամացույցները կաշխատեն միայն iPhone սմարթֆոնի հետ: Լիցքավորումը կատարվում է ինդուկտիվ եղանակով (անլար):
iPhone-ի բոլոր ծանուցումները կցուցադրվեն ժամացույցի էկրանին: Մշակողներին հնարավորություն կտրվի ստեղծել ժամացույցի համար նախատեսված հավելվածներ:
Աղբյուրը՝ techcrunch.com