Apple-ը լուռ հաջողություն մաղթեց iPod Classic-ին

ipods1_2040_verge_super_wide iPod Classic թվային նվագարկիչը հանվել է վաճառքից: Apple ընկերությունը մի քանի ժամ առաջ ջնջել է լեգենդար նվագարկիչն իր պաշտոնական կայքից:

Այժմ Apple-ն ունի երեք տեսակի նվագարկիչ` Touch, Shuffle և Nano: 2001-2007թթ. ընկերությունը թողարկել է iPod Classic-ի վեց սերունդ: Բոլոր մոդելներն էլ նման էին իրար` բարակ, ուղղանկյուն կաղապար, էկրան ու կլոր անիվ հիշեցնող կոճակներ: Առաջարկվող նվագարկիչներն ունեին մինչև 160 ԳԲ տարողություն, ինչը թույլ էր տալիս սարքում պահել շատ մեծ երաժշտադարան:

ipods5_2040_verge_super_wide

2007-ին թողարկվել է iPod Touch նվագարկիչը, որն առաջ անցավ Classic մոդելից և ավելի լավ վաճառք ապահովեց: