7 ամենատարօրինակ Ice Bucket Challenge-ները

Ice Bucket Challenge-ը կայծակնային արագությամբ գրավեց համացանցը: Մինչ սա գրում ենք (օգոստոս 2014) ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի համար նվիրատվությունների թիվը հասել է $42 միլիոնի: Նախորդ տարի միևնույն ժամանակահատվածում հավաքվել էր ընդամենը $2մլն:

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով ԱՄՆ-ում տառապում է 12,000 մարդ: Այն չի բուժվում, և հիվանդը մահանում է՝ տառապելով աստիճանական կաթվածից: Հիվանդությունը ավելի շատ տարածվում է սպիտակամորթների և տարեցների մոտ, բայց թե ինչու, հայտնի չէ:

a99063_140819-foo-fighters-carrie-ice-bucket-challenge 1. Խումբ, որը իրենց ice bucket challenge-ի համար նկարահանել է սարսափ ֆիլմ:
«Թույլ տվեք Foo Fighter-ները բարձրացնեն ice bucket challenge-ը լիովին այլ մակարդակի»,- հայտարարել են նրանք:

ittrend600x400h2. Իրականում ALS-ով հիվանդությամբ տառապող երիտասարդի տեսանյութը

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով հիվանդ երիտասարդը կիսվեց իր, և՛ զվարճալի մարտահրավերով, և՛ ողբերգական պատմությամբ: Նրա մարտահրավերի տեսահոլովակը սկսվում է մյուսների պես. այն զվարճալի է և ծիծաղելի, սակայն դրա երկրորդ մասում նա պատմում է, որ միացել է ակցիային, քանի որ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը անմիջականորեն կապված է իր կյանքի հետ: Նրա տատիկը մահացել է դրանից, այժմ նա խնամում է նույն ախտորոշմամբ մորը և հիմա՝ 26 տարեկան հասակում, բժիշկները նրա մոտ ևս հայտնաբերել են այս հիվանդությունը: Սա պատահել է ընդամենը 5 ամիս առաջ, իսկ երիտասարդն արդեն դժվարանում է օգտագործել իր մատները: Նա պատմում է, որ շուտով մյուս հիվանդների պես ինքը ևս կկորցնի քայլելու, շարժվելու, խոսելու, ուտելու և վերջապես շնչելու ունակությունը:

Նա հայտնում է իր գոհունակությունը, որ ակցիան նման մեծ հնչեղություն ստացավ և այդքան շատ մարդ միացավ դրան: Դա իրեն հսկայական ուժ է տալիս:

ittrend600x400ooo3. Մարտահրավերն ընդունած հերոս

Այս երիտասարդը հայտարարեց, որ կարող է բոլորից լավ մասնակցել Ice Bucket Challenge-ին և սառույցով ջուրը կլցնի ոչ միայն գլխին, այլ նաև կընկնի շատ սառը ջրի մեջ ամբողջ մարմնով:

ittrend600x400yy4. Ջորջ Բուշի «սառը ցնցուղը»
Նախկին նախագահն ընդունեց մարտահրավերը իր առաջին տիկնոջ օգնությամբ: Տեսահոլովակում Բուշը հայտնում է, որ իր կարծիքով՝ ջուրը գլխին լցնելը նախագահին հարիր չէ և դրա փոխարեն ինքը պարզապես չեկ դուրս կգրի: Սակայն նրա կին Լաուրա Բուշը դույլը դաատարկեց ամուսնու գլխին:


ittrend600x400t5. Երբ ջրում են մի քանի կողմից

Vogue-ի հրատարակիչ Աննա Վինթաուրը ևս մասնակցեց ակցիային: Վերջինս ընդունեց իր աղջկա մարտահրավերը: Նրան ջրեցին միանգամից ընտանիքի մի քանի անդամ:

a99063_Bill-Gates 6. Բիլ Գեյսթը ստեղծեց սեփական ջրող մեքենան

Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը ստեղծեց զարմանալի մեքենա՝ իր մարտահրավերն իրականացնելու համար: Microsoft-ի հիմնադիրն ընդունեց Ցուկերբերգի մարտահրավերը և յուրօրինակ կերպով իրականացրեց այն:


a99063_bissonnette-ice-6207. NHL խաղացողը, ում վրա սառցե ջուրը լցրին ուղղաթիռից

Ըստ hockey pro-ի՝ հնարքը թանկ չի արժեցել. ուղղաթիռը վառելանյութով ապահովելու և մի քանի այլ սարքավորման համար անհրաժեշտ է եղել $175: Տղան և նրա ընկերները բարեգործությանը տրամադրեցին $1000:

Աղբյուրը՝ oddee.com