Microsoft ընկերության օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակի թողարկումը սպասվում է այս տարվա ընթացքում: Սքրինշոթների արտահոսքից հետո ցանցում են հայտնվել տեսանյութեր, որոնք ցույց են տալիս՝ ինչպիսին է ՕՀ-ը շարժման մեջ:
Ի ուրախություն շատերի՝ Start կոճակն իսկապես վերադարձել է, և ծրագրերը գտնելն ու գործարկելն այսուհետ ավելի հեշտ է:
Տեսանյութերից մեկում ցուցադրված է նաև ծանուցումների նոր համակարգը և միաժամանակ մի քանի աշխատանքային սեղաններից օգտվելու հնարավորությունը:
Նշենք, որ Windows 9-ի բետա-տարբերակի շնորհանդեսը կարող է կայանալ սեպտեմբերի 30-ին: