Կանադական սկսնակ Metatecture ընկերությունը Kickstarter կայքում փորձում է միջոցներ հավաքել, որպեսզի թողարկի վիրտուալ իրականության ակնոց, որն աշխատում է iPad mini պլանշետով կամ iPhone 6 Plus սմարթֆոնով և ամրացվում է օգտագործողի գլխի վրա:
AirVR կոչվող սարքը համալրված է նաև հատուկ ակնոցով, որը iPad mini պլանշետի վրա բացված հավելվածների հետ միասին ստեղծում է վիրտուալ իրականության մեջ տեղաշարժվելու զգացողություն: Ստեղծողները մշակել են նաև մի քանի հավելվածներ, որոնք թույլ են տալիս դիտել կարներ, ֆիլմեր ու համայնապատկերային լուսանկարներ ստանալ: Սարքը սնվում է iPad mini պլանշետից, այնպես որ այն վարդակից միացնելու կարիք չի լինի:
Կանադացիները հույս ունեն մինչև հոկտեմբերի 16-ը հավաքել նվազագույնը 20 հազար կանադական դոլար: Սարքը վաճառվում է 49 դոլարով, համեմատության համար նշենք, որ Oculus Rift երկրորդ սերնդի ակնոցը վաճառվում է 350 դոլարով:
Աղբյուրը` kickstarter.com