Թողարկվել է «Անահիտ» մուլտֆիլմի առաջին թրեյլերը

anahitԱյս աշնանն էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, որի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures ընկերությունը:

Օրերս թողարկվել է մուլտֆիլմի առաջին թրեյլերը:

Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է դեռևս 2010-ին` «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից: Այն հայկական երրորդ անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմն է` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ից և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից հետո: