Քանի iPhone 6 է վաճառվել հանգստյան օրերի ընթացքում

iphone6Apple ընկերությունը հայտարարել է iPhone-ի վաճառքի առաջին օրերի արդյունքների մասին. սեպտեմբերի 19-21-ը վաճառվել է ավելի քան 10 միլիոն iPhone 6 և iPhone 6 Plus: Հիշեցնենք, որ վաճառքը մեկնարկել է մի քանի երկրներում, իսկ մինչև տարեվերջ սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի 115 երկրներում:

Թե երբ սմարթֆոնները հասանելի կլինի նաև Հայաստանում, առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ երկու մոդելն էլ աշխատում են A8 պրոցեսորով, ունեն iSight տեսախցիկ և Facetime HD-տեսախցիկ, Apple Pay վճարային համակարգ (NFC-ով աշխատող) և այլն:

Աղբյուրը` Apple.com