Այսուհետ Samsung-ի սմարթֆոնները կկարողանան լիցքավորել այլ գաջեթներ

EP-SG900UBEGWW-78-0-750x401Samsung ըներությունը որոշել է, որ իր նոր սարքերն այնքան լավ մարտկոց ունեն, որ կարող են կիսել իրենց էներգիան այլ գաջեթների հետ: Կորեական ընկերությունը ներկայացրել է հատուկ լար, որի օգնությամբ հնարավոր է լիցքավորել այլ գաջեթներ: Ներկա պահին էներգիայով կարող են կիսվել հետևյալ մոդելները` Galaxy S5, Galaxy Alpha, Galaxy Note 4, Galaxy Avant, Galaxy Tab S 10.5 և Tab S 8.4:

Լարը երկու կողմից ունի microUSB մուտք, սակայն այն պետք է ճիշտ ամրացնել. դրա համար լարի վրա կան օգնող սլաքներ:

Լիցքավորելու համար պետք է Play Store-ից բեռնել ու տեղադրել հատուկ հավելված, որը թույլ է տալիս կառավարել փոխանցվող էներգիայի քանակությունը: Լարը վաճառվում է 19,99 դոլարով: Իհարկե, այս նույն գումարով կարելի է ձեռք բերել արտաքին մարտկոց:

Samsungs-Power-Sharing-cable-2 Samsungs-Power-Sharing-cable-1

Աղբյուրը` Droid Life