Apple-ը ստիպեց Samsung-ին նախատեսվածից շուտ սկսել Note 4-ի վաճառքը

galaxy-note-4-vs-iphone-6-750x432Քանի որ Apple-ի նոր սերնդի սմարթֆոնները շատ մեծ հաջողությամբ են սկսել վաճառվել, Samsung ընկերությունը նախատեսված ժամկետներից շուտ է թողարկելու Galaxy Note 4-ը: Аndroidinsider-ը գրում է, որ ընկերության նոր դրոշակակիր ֆաբլետը Հարավային Կորեայում կհայտնվի սեպտեմբերի 26-ին, իսկ մյուս 140 երկրներում` հոկտեմբեր ամսվա ընթացքում: Samsung-ն այս կերպ փորձելու է «շեղել» iPhone-ի պոտենցիալ սպառողներին:

Samsung-ի ներկայացուցչի խոսքով` ընկերությունը նպատակ ունի առաջին 30 օրվա ընթացքում վաճառել 15 միլիոն Galaxy Note 4: Հիշեցնենք, որ Galaxy Note 3-ը հատեց 10 միլիոնի սահմանը վաճառքի մեկնարկից 2 ամիս անց, իսկ iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը` երեք օրվա ընթացքում:

Նշենք, որ Galaxy Note 4-ն ավելի մատչելի չէ, քան նոր սերնդի iPhone-ները. Կորեայում Note 4-ի փոքր տարբերակը կվաճառվի մոտ 919 դոլարով:

Աղբյուրը` Аndroidinsider