Nexus 9-ը և Android L-ը կթողարկվեն հոկտեմբերին

Google_Nexus_7_Back-750x422Androidauthority կայքը գրում է, որ Nexus 9 պլանշետը կթողարկվի հոկտեմբերի 15-ին կամ 16-ին. շնորհանդեսից մի քանի օր անց կներկայացվի Android L օպերացիոն համակարգը: Բացի այդ` կայքը նշում է մեկ այլ սմարթֆոնի մասին, որն, ամենայն հավանականությամբ, Moto Nexus-ն է:

Չնայած, որ Android L-ը կներկայացվի հոկտեմբերի ընթացքում, ՕՀ-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի օգտագործողներին նոյեմբերի մեկին: Հավանաբար, ամսաթվերի տարբերությւոնը կապված է Google-ի օպերացիոն համակարգով աշխատող նոր սարքերի վաճառքի մեկնարկի հետ:

Հիշեցնենք, որ Nexus 9-ը պատրաստում է HTC ընկերությունը: Սպասվում է, որ նորույթի էկրանը կունենա 2К թույլատրություն` 2560 × 1600 կետայնությամբ:

Աղբյուրը` Androidauthority