Շվեյցարական ECAL դիզայնի և արվեստի ինստիտուտի ուսանող Մարկ Դյուբուան ստեղծել է հավելված, որը թույլ է տալիս տարբեր առարկաներ, օրինակ` IKEA-ի փայտե ամանները, տուփերը, օգտագործել որպես վիդեոխաղերի կոնտրոլեր: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Առարկան նման եղանակով օգտագործելու համար պետք է սմարթֆոնի վրա տեղադրել հավելվածը և միացնել այն: Հավելվածը կհաշվարկի սմարթֆոնի գիրոսկոպից և տեսախցիկից ստացած տվյալները, այնուհետև կցուցադրի դրանք էկրանին: Այսպես, կլոր կոնտրոլեր ստեղծելու համար սմարթֆոնն ամրացվում է տակդիրի վրա և տեղադրվում ամանի մեջ:
Առայժմ այս եղանակով կարելի է խաղալ միայն Դյուբուայի կողմից ստեղծված Collidem խաղը, սակայն նա ապագայում պատրաստվում է մշակել այլ խաղեր ևս:
Աղբյուրը` The Verge