Խելացի գորգ` յոգայի համար (վիդեո)

33Յոգայով զբաղվելը տնային պայմաններում և առանց մարզչի ունի որոշակի բարդություններ. յոգան օգտակար է միայն այն ժամանակ, երբ բոլոր վարժությունները կատարվում են ճիշտ և գրագետ: Կարևոր է ամեն ինչ՝ հավասարակշռությունը, մարմնի ճիշտ դիրքը, պարապմունքերի ժամը և այլն: Նորեկին դժվար է այս ամենին ճիշտ հետևելը: Հենց սկսնակների և տնային պայմաններում պարապողների համար էլ նախատեսված է SmartMat «խելացի» գորգը, որի համար ներկայումս Indiegogo կայքում դրամահավաք է ընթանում:

SmartMat-ը պատրաստված է հետևյալ ձևով. մի շարք սենսորներ հավաքագրում են տեղեկատվությունը և Bluetooth-ի միջոցով գորգն այն փոխանցում է իրեն միացված պլանշետին կամ սմարթֆոնին (կարող է միանալ iOS և Android սարքերին): Հատուկ ծրագիրը վերլուծում է տվյալները և օգտագործողին տալիս տեսողական և ձայնային հուշումներ:

Գորգն ունի մի քանի ռեժիմ, իսկ մարտկոցն ապահովում է 6-ժամյա աշխատանք:

Դրամահավաքն արդեն իսկ կարելի է համարել հաջողված. գովազդային արշավի ավարտվելուց 24 ժամ առաջ, հավաքված գումարը գերազանցում էր կազմակերպիչների սպասումները $80.000-ով:

Նախնական պատվեր կատարելու դեպքում SmartMat-ը կարժենա $279, իսկ հետագայում գինը կրկնապատկվի: Սարքի առաքման մոտավոր ժամկետը հաջորդ տարվա ամառն է:

Աղբյուրը՝ indiegogo.com