Google Play-ում կարող են հայտնվել հավելվածների փորձնական տարբերակները

Որոշ ժամանակ առաջ լուրեր էին պտվում, թե Google Play-ի վճարը հնարավոր է առանց որևէ խնդիրների վերադարձնել 2 ժամվա ընթացքում: Այժմ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված է:

Ներկայումս Google-ը մտածում է Google Play ներմուծել հավելվածների փորձնական տարբերակներ: Օգտագործողը կարիք չի ունենա ամբողջ հավելվածը ներբեռնելու, ինչը կխնայի վերջինիս ժամանակը, մարտկոցը և իհարկե գումարը: Ենթադրվում է նաև, որ այս հնարավորությունը կդրդի օգտագործողներին ավելի շատ հավելվածներ ներբեռնել Google Play-ից:

u

Արդեն հայտնի է, որ այսպիսով օգտագործողները կկարողանան մի քանի գործողություն կատարել հավելվածում՝ դրան ծանոթանալու համար:

Նորամուծությունը շատ օգտակար կլինի, քանի որ 2 ժամը երբեմն կարող է բավարար չլինել գումարը վերադարձնելու համար, ինչպես նաև, երբ նախօրոք ծանոթանում ես հավելվածին, հոգեբանորեն ավելի հեշտ ես հրաժեշտ տալիս գումարիդ:

Google-ը շուրջ մեկ տարի է՝ աշխատում է այս հնարավորության վրա, այնպես որ շատ հնարավոր է, որ նորամուծությունը հասանելի լինի շուտով:

Աղբյուրը՝ The Information