Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց դժվար է շփվել այն մարդկանց հետ, ովքեր չգիտեն ժեստերի լեզուն: Նրանց օգնելու համար ստեղծվել է մի հավելված, որը նախատեսված է Google Glass խելացի ակնոցի համար:
Georgia Tech ընկերության մշակած հավելվածն աշխատում է սմարթֆոնի հետ համատեղ, որի վրա օգտագործվում է ձայնի ճանաչման ալգորիթմ: Այն մարդը, որի հետ խոսում է Google Glass ակնոց կրողը, պետք է ուղղակի խոսի հեռախոսի միկրոֆոնի մոտ, և ձայնի ճանաչման ֆունկցիան կարտաբերի տեքստը Google Glass-ի էկրանին:
Հավելվածը թույլ է տալիս տեքստի ուղղումներ անել, եթե կա դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև կարելի է որոշել տեքստի տառաչափը:
Հավելվածը կարելի է բեռնել այստեղից:
Աղբյուրը` Medgadgets.com