«Яндекс»-ը «Кинопоиск» կայքի հիման վրա կստեղծի օնլայն կինոթատրոն, այս մասին հաղորդում է «Известия»-ն: Հիշեցնենք, որ «Яндекс»-ը գնել է կինոների և դերասանների մասին «Кинопоиск.ru» կայքն անցած տարի:
Սպասվում է, որ նոր կինոթատրոնը կզբաղվի նման այլ կայքերի կոնտենտի հավաքագրմամբ, այդպիսով, ծառայությունը կկարողանա օգտագործել իրավատերերի հետ արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունները և չզբաղվել լիցենզիոն հարցերով:
Ամենայն հավանականությամբ, «Кинопоиск»-ում հնարավոր կլինի դիտել ոչ միայն անվճար, այլև վճարովի ֆիլմեր, որոնք հասանելի կլինեն ծառայության բաժանորդներին:
Tvigle օնլայն կինոթատրոնի ղեկավար Եգոր Յակովլևի խոսքով` տեխնիկապես նման կինոթատրոն ստեղծելը անհնար կլինի, քանի որ «Яндекс»-ը հազիվ թե կարողանա տեղադրել «Кинопоиск»-ում էջ ունեցող ֆիլմերի 10%-ը:
Նշենք, որ «Кинопоиск» կայքը շաբաթական ունենում է ավելի քան 6 մլն օգտագործող: «Яндекса»-ի ներկայացուցիչներն առայժմ փորձում են հեռու մնալ այս թեմայով մեկնաբանություններ տալուց: