Դեկտեմբերի կեսերին էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, որի պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures ընկերությունը:
Այսօր թողարկվել է մուլտֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:
Մուլտֆիլմի նկարահանումը սկսվել է դեռևս 2010-ին` «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից: Այն հայկական երրորդ անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմն է` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ից և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմից հետո: