Արևային մարտկոցներից պատրաստված աշխարհի առաջին հեծանվուղին կառուցվում է Նիդերլանդների Կրոմենի (Krommenie) քաղաքում: Բացումը կայացել է օրերս, երբ շինարարները կառուցել են հեծանվուղու առաջին 100 մետրը:
SolaRoad կոչվող հեծանվուղու արևային մարտկոցների չափսերն են 2,5×3,5մ, պանելներն ունեն 1 սմ հաստությամբ պաշտպանիչ շերտ, որը շատ ամուր է, ջրադիմացկուն և թափանցիկ:
Հեծանվուղու հավաքած էներգիայից սնվում են լուսաֆորները, փողոցային լապտերներն ու մերձակա տարածքի տները: SolaRoad ընկերությունը մոտ ապագայում ծրագրում է արևային պանելներով տասնյակ կիլոմետր երկարությամբ հեծանվուղիներ կառուցել:
Աղբյուրը` www.rtvnh.nl