Windows 10-ն անվճար կլինի անհատական օգտագործողների համար

 

windows-10Microsoft ընկերությունը պատրաստվում է անվճար դարձնել Windows 10 օպերացիոն համակարգը։ Այս մասին գրում է Filehippo-ն։ Ընկերությունը կունենա նաև վճարովի փաթեթներ ու թարմացումներ, որոնք նախատեսված կլինեն կորպորատիվ հաճախորդների համար։

Նշենք, որ օպերացիոն համակարգի բջջային տարբերակը նույնպես անվճար կլինի և կկոչվի  Windows 10:

Microsoft-ի ներկայացուցիչներն ավելի շատ մանրամասներ կհաղորդեն Windows 10-ի մասին BUILD համաժողովի ընթացքում, որը կկայանա 2015-ի ապրիլին։ Մինչ այդ մենք կծանոթանանք օպերացիոն համակարգի նորամուծություններին Technical Preview-ի միջոցով, որը թողարկվել է սեպտեմբերին։

Աղբյուրը՝ news.filehippo.com