Kickstarter-ում ներկայացվել է Wi-Fi-ով աշխատող սրճեփ (տեսանյութ)

Kickstarter-ում սկսվել է դրամահավաք սրճեփի ստեղծման համար, որը կարելի է կառավարել բջջային հավելվածի միջոցով: Սարքը ստացել է Bruvelo անվանումը: Սրճեփը միանում է Wi-Fi ցանցին: Դրա աշխատանքի համար ստեղծվել է հատուկ հավելված, որում կարելի է ստեղծել սուրճի տարբեր բաղադրատոմսեր, կարգավորել ջրի ջերմաստիճանը, և ընտրել, թե ինչպիսին լինի սուրճը՝ թույլ, նորմալ, թե թունդ:
1
Ստեղծողները հավաստիացնում են, որ սարքի շնորհիվ հնարավոր է եփել ռեստորանային սուրճին որակապես հավասար ըմպելիք:
3
Սկսած հոկտեմբերի 20-ից նախագծին հաջողվել է հավաքել $56 000: Դրամահավաքը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը: Նախագծի հեղինակները հույս ունեն հավաքել $150 000: Այն մարդիկ, ովքեր նվիրատվություն կանեն սկսած $300-ից, կստանան իրենց սրճեփը նվեր:
2

Աղբյուրը՝ kickstarter