Google Maps քարտեզներ օգտագործողները նոր զելանդական ափերից մեկում հայտնաբերել են ճանապարհների գծագիր, որը հիշեցնում է հսկայական կատու։
Google-ի ներկայացուցիչները նշում են, որ տեղյակ չեն, թե ինչպես են գոյություն չունեցող այդ ճանապարհները հայտնվել քարտեզում։ Նրանք այժմ փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Ներկա պահին կատուն այլևս չի երևում քարտեզի վրա։ Ընդ որում՝ Reddit-ի օգտագործողներից մեկը պատմել է, որ կենդանին ավելացվել է իր ընկերներից մեկի կողմից։
Աղբյուրը՝ Stuff.co.nz