Google-ը կթողարկի Apple AirDrop-ին մրցակից ծառայություն

vYRMZsziAyvPalSuM_5y0g-articleGoogle-ը պատրաստվում է թողարկել հավելված, որը նախատեսված կլինի սմարթֆոնների և համակարգիչների միջև ֆայլերի փոխանակման համար։ Այս մասին գրում է Techaeris բլոգը։

Ծառայությունը թույլ կտա ֆայլեր փոխանակել ոչ միայն երկու Android, այլև Android և iOS սարքերի միջև։ Ծրագիրը կկոչվի Copresence, սակայն դեռ պարզ չէ, թե այն ինչ մոդուլ կօգտագործի ֆայլերի փոխանակման համար՝ NFC, Bluetooth, թե Wi-Fi։ Այն կարող է նաև օգտագործել GPS-տվյալները։

Copresence-ի կոդը Techaeris բլոգի մասնագետները գտել են Google Play հավելվածների խանութում։ Նախկինում Google-ը ֆայլերի փոխանցման համար օգտագործում էր Android Beam ծառայությունը։ Այս տարվա հունվարին ընկերությունը ձեռք է բերել Bump ստարտափը, որը մշակում է տվյալների փոխանցման համակարգ՝ արագաչափի տվյալների հիման վրա։

Աղբյուրը՝  Techaeris