Samsung ընկերությունն սկսելու է մշակել Galaxy S6 դրոշակակիր սմարթֆոնը զրոյից՝ ամբողջովին փոխելով սմարթֆոնի դիզայնը:
IHD Technology ընկերության վերլուծաբան Ջերի Կանի խոսքով՝ Galaxy S6-ը կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում և նման կլինի Galaxy Note Edge-ին , սակայն կորացված կլինեն սմարթֆոնի երկու կողմերը։ Տվյալներ կան, որոնց համաձայն՝ Note Edge -ը նախատեսվում էր թողարկել կորացած երկու կողմերով, սակայն վերջին պահին Samsung-ը որոշում է կայացրել կորացնել միայն մի կողմը։
Ամենայն հավանականությամբ, Galaxy S6-ը կունենա Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր, 16 կամ 20 ՄՊ տեսախցիկ, 3 կամ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Phonearena-ն գրում է, որ սմարթֆոնի էկրանը կարող է ունենալ UHD թույլատրություն։
Աղբյուրը՝ Phonearena.com