Վիդեոխաղերի ոլորտը ԱՄՆ-ի տնտեսությունից 4 անգամ ավելի արագ է զարգանում

violent-video-games-pollՎիդեոխաղերի ինդուստրիայի աճի տեմպերը քառապատիկ գերազանցում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացման արագությանը։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Վիդեոխաղեր արտադրող ընկերությունների ասոցիացիան (Entertainment Software Association):

ESA-ի տվյալներով՝ 2009-2012թթ․ վիդեոխաղերի շուկայի աճը եղել է տարեկան 9,7%, և սա այն դեպքում, երբ նույն ժամանակ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 2,4% աճ։

2012թ․-ի տվյալներով՝ վիդեոխաղերի ոլորտը ապահովել է երկրում 42 հազար 975 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատատեղերի 80%-ը տեղակայված է եղել Կալիֆորնիայում, Տեխասում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Ֆլորիդայում և Իլլինոյսում։ Միջինում այս ոլորտի աշախատկիցները ստանում են տարեկան 94 հազար դոլար (առանց ԱԱՀ)։ 2009-2012թթ․  աշխատատեղերի աճը այս ոլորտում եղել է տարեկան 9%, իսկ բոլոր ոլորտներում միասին ՝0,7%:

Աղբյուրը՝ Teesa.com