Գործարկվելու է Skype-ի վեբ-տարբերակը

pic_1315f58c44d2ab71bf28dd214eea49d7Skype օգտագործողները հնարավորություն կստանան զանգել կատարել անմիջապես դիտարկիչներից՝ առանց ծրագիրը տեղադրելու անհրաժեշտության։ Այս մասին տեղեկանում ենք Microsoft-ի պաշտոնական բլոգից։

Վեբ-տարբերակն առայժմ բետա-փորձարկման փուլում է։ Դրանից օգտվելու համար բավական կլինի մուտք գործել կայք և մուտքագրել ծածկանունն ու ծածկագիրը։ Չաթ անելու համար լրացուցիչ գործողությունների կարիք չի լինի, սակայն զանգահարելու համար անհրաժեշտ կլինի տեղադրել դիտարկչի համար նախատեսված ընդլայնում։ Վերջինս ժամանակավոր լուծում է, և շուտով, ըստ Microsoft-ի, դրա կարիքը ևս չի լինի։

Skype-ի վեբ-տարբերակը կաշխատի բոլոր հայտնի դիտարկիչների հետ՝ Internet Explorer, Chrome, Firefox և Safari։ Սկզբում այն հասանելի կլինի փոքրաթիվ օգտագործողներին, իսկ որոշ ժամանակ անց՝ բոլորին։

Աղբյուրը՝ Microsoft