Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է շատ հետաքրքիր նախագիծ` անկողին` պիցցայի կտորի տեսքով: Ստեղծողները հույս ունեն մինչև դեկտեմբերի 30-ը հավաքել 125 858 դոլար:
Նախագծի հեղինակը բրուկլինյան նկարչուհի Քլեր Մանգենիելլոն է: «Մի անգամ մենք ընկերներով քննարկում էինք, թե ինչ լավ կլիներ պառկել պիցցայի կտորի վրա ու ծածկվել պանրով»,-պատմել է նա հարցազրույցներից մեկում: Որոշ ժամանակ անց նա ստեղծեց «ուտելի» անկողին` հացից պատրաստված բարձեր, տոմատի սոուսից սավաններ ու պարով, պեպերոնիով վերմակ:
Անկողինը հասանելի կլինի երեք չափսերով` երկտեղանի մահճակալից մինչև քինգ-սայզ: «Պիցցան» ստանալու համար պետք է վճարել 100 – 150 դոլար: Նրանք, ովքեր Kickstarter-ում կվճարեն 250 դոլար, կստանան անկողնային հավաքածուի ամենամեծ չափսը, ինչպես նաև պիցցա-տատուներ, բացիկներ ու պաստառներ:
Աղբյուրը` kickstarter.com