Անտիկ «համակարգիչն» իրականում 2200 տարեկան է

l_12409Այսպես կոչված անտիկ «համակարգիչը», որը ամենահին անալոգային սարքերից մեկն է, հնարավոր է ավելի հին է, քան գիտնականները կարծում էին: Ուսումնասիրելով սարքի թվացույցը և բաբելոնյան օրացույցով արված գրառումները՝ հետազոտողները պարզել են, որ համակարգիչը ստեղծվել է մ.թ.ա. 205 թվականին՝ 50–100 տարի ավելի շուտ, քան կարծում էին մինչև վերջերս:

2000-ամյա մեխանիզմը հույներն օգտագործում էին երկնային մարմինների շարժումները հաշվելու համար: Սարքը հայտնաբերվել է հույն ջրասույզի կողմից 1900 թվականին: Սարքը գտնվում էր խորտակված նավի մեջ: Համակարգիչն ունի շատ բարդ կառուցվածք այդքան հին ժամանակների համար. այն ունի 37 բրոնզային ատամնանիվ և սլաքներով թվացույցեր:

Հույներն, ամենայն հավանականությամբ, օգտագործում էին այս սարքը որպես օրացույց:

Աղբյուրը՝ The New York Times