Թողարկվել է «Տերմինատորի» նոր ֆիլմի թրեյլերը

hr_Terminator_Genisys_4Թողարկվել է Ալան Թեյլորի «Տերմինատոր. Ջենեսիս» (Terminator: Genisys) ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմը կպատմի իրադարձությունների մասին, որոնք կատարվել են անցած ֆիլմերի ընթացքում և կներկայացնի այս պատմության այլընտրանքային տարբերակը:  Ֆիլմում իրադարձությունները կկատարվեն 2029 թվականին:

Ջոն Քոնորը, որը ղեկավարում է մեքենաների դեմ պայքարը, իր մորը փրկելու համար անցյալ է ուղարկում լեյտենանտ Քայլ Րիզին: Ընդ որում՝ զինվորը հակառակ իր սպասումների պարզում է, որ 9 տարեկանում որբացած Սառա Քոնորին դաստիարակում է T-800-ը: Բացի այդ՝ հերոսներին փորձում է որսալ Т-1000-ը:

Ֆիլմի դերակատարներն են Էմիլիա Կլարկը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջայ Կորտնին, Ջեյսոն Կլարկը և այլք: Ֆիլմը կթողարկվի 2015-ի հուլիսի 2-ին: