LG-ն մշակում է իր առաջին սմարթֆոնը` Firefox ՕՀ-ի հիման վրա

FirefoxOS_for_press_releaseԸստ հանրահայտ @upleaks տեխնոլրտեսի՝ կորեական LG ընկերությունը պատրաստվում է իր սմարթֆոնների ցանկը համալրել ոչ այնքան սովորական` LG L25 մոդելով, որը կլինի ընկերության առաջին սմարթֆոնը` Firefox օպերացիոն համակարգի հիման վրա:

«Արտահոսքն» ուղեկցվել է սմարթֆոնի էսքիզով և օգտագործման ինտերֆեյսի սքրինշոթերով: Ըստ upleaks-ի՝ LG L25-ն առայժմ հասանելի կլինի միայն ճապոնական KDDI բջջային օպերատորի բաժանորդներին:

B4UiR44CEAAbbKg

410800

410799

410798

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ սմարթֆոնը կունենա 4,7 դյույմ անկյունագծով և 1280 х 720 կետայնությամբ էկրան, Snapdragon 400 պրոցեսոր:

Օպերատիվ և ֆլեշ հիշողությունները կլինեն համապատասխանաբար 1,5 Գբ և 16 Գբ: Սմարթֆոնը հագեցած կլինի 2 և 8 Մպ տեսախցիկներով, Wi-Fi 802.11 b/g/n և Bluetooth 3.0 մոդուլներով: Բացի դրանից՝ L25-ը կունենա LTE ցանցերում աշխատելու հնարավորություն: Սմարթֆոնի չափսերը կլինեն 139 х 70 х 10,5 մմ, քաշը՝ 148 գ:

Աղբյուրը` @upleaks