Ցանցում են հայտնվել HTC Hima սմարֆոնի էկրանի նկարները

HTC ընկերությունն աշխատում է Hima կոդային անունով մոդելի վրա, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա ընկերության դրոշակակիր սմարթֆոնը: Սպասվում է, որ այս հեռախոսի էկրանը կունենա մոտ 5 դյույմ անկյունագիծ: Բացի այդ՝ վերջերս ցանցում են հայտնվել սմարթֆոնի լուսանկարները, որոնցից դատելով կարելի է ասել, որ HTC Hima-ն կունենա 5,2 դյույմանոց էկրան: Իհարկե, սրանք մոտավոր չափումներ են:

411081

411080

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոդելի էկրանը կունենա 1080p թույլատրություն, տեսախցիկը կլինի 20,7 ՄՊ, իսկ որպես պրոցեսոր կօգտագործվի 64-բիտանոց Qualcomm Snapdragon 810 չիպ: Հեռախոսը կունենա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 2840 մԱ/ժ մարտկոց, HTC Sense 7.0 նոր ինտերֆեյս, որը դեռ չի ներկայացվել: Մոդելը կաշխատի Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ nowhereelse.fr