Microsoft ընկերությունը պատրաստ է նոր մանրամասներ հաղորդել հաջորդ սերնդի օպերացիոն համակարգի՝ Windows 10-ի մասին:. ՕՀ-ին նվիրված շնորհանդեսի հրավերներն արդեն ուղարկված են լրագրողներին. միջոցառումը կկայանա հունվարի 21-ին ընկերության շտաբ-գրասենյակում:
«Միացեք, որպեսզի լսեք Windows 10-ի պատմության հաջորդ գլուխը»,-ասվում է հրավիրատոմսի մեջ: Հնարավոր է՝ միջոցառումն ուղիղ հեռարձակվի ինտերնետով: Սպասվում է, որ ընկերությունը վերջապես կցուցադրի, թե ինչ տեսք կունենա ՕՀ-ը և ինչպես այն կաշխատի Lumia սմարթֆոններում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ի ցուցադրական տարբերակը, որը կարելի է բեռնել այստեղից:
Աղբյուրը՝ The Next Web