Tesla և Xiaomi ընկերությունների միջև գաղտնի հանդիպումները բավական հաճախանում են, ինչը նշանակում է, որ շուկայում հաջողությամբ առաջ գնացող Xiaomi չինական ընկերությունը զբաղվում է սեփական արտադրության ավտոմեքենայի մշակմամբ: Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընկերությունն այժմ համագործակցում է տեղի ավտոարտադրող ընկերություններից մեկի հետ և շուտով կթողարկի սուպերմինի դասի ավտոմեքենա:
“Mistla” կոդային անունով մոդելն ունենալու է Android օպերացիոն համակարգով աշխատելու հնարավորություն: Մեքենայի մյուս առանձնահատկությունը ցածր գինն է՝ մոտ $6 400: Այլ մանրամասներ Xiaomi Mistla-ի մասին առայժմ հայտնի չեն:
Աղբյուրը՝ adslzone.net