Windows 10-ի նոր տարբերակը ցանցում է հայտնվել նախատեսվածից շուտ (տեսանյութ)

windows-10Ինտերնետում է հայտնվել Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի Windows 10 Consumer Preview տարբերակը, որը նախատեսված է ՕՀ-ին ծանոթանալու համար: Նոր տարբերակում կա արդեն Cortana ձայնային օգնական, ինչպես նաև փոխված է դիզայնն ու թարմացված են հավելվածները:

Սպասվում է, որ վերջնական տարբերակը կթողարկվի 2015-ի փետրվարին: ՕՀ-ի ամենամեծ նորամուծությունը Cortana-ն է, որը թույլ կտա լիովին կառավարել համակարգիչը ձայնային հրահանգներով: Սա հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր տեսողական խնդիրներ ունեն:

ՕՀ-ում ավելացվել են մի քանի նոր հավելվածներ. Get Started-ը թույլ է տալիս արագ կարգավորել Start մենյուի արտաքին տեսքը, հիմնական հավելվածներն ու այլն: Հիշեցնենք, որ նոր Windows-ի գլխավոր առանձնահատկությունը ունիվերսալ լինելու մեջ է. բոլոր սարքերից այն ունենալու է նույն տեսքը:


Աղբյուրը՝ WinBeta