Apple Watch խելացի ժամացույցի թողարկումը օրեցօր ավելի է մոտենում․ այս մասին վկայում են ոչ միայն շրջող լուրերը, այլև թարմացված օպերացիոն համակարգը։ iOS 8.2-ի նկարագրություններում նկատվել է ևս մեկ սարքի անուն՝ Apple Watch․ այս անունը նշվում է iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի հետ միասին։
Bluetooth-ի կարգավորումներում այժմ կա առանձին հատված, որը վերաբերում է Apple Watch-ին։
Վերոնշյալ սքրինշոթում նշվում է Apple Watch app հավելվածի մասին։ Սպասվում է, որ iOS 8.2-ը կթողարկվի մարտին։ Նույն ժամանակահատվածում էլ ենթադրվում է, որ պաշտոնապես կներկայացվի ընկերության խելացի ժամացույցը։
Աղբյուրը՝ 9to5mac.com