ԱՄՆ արտոնագրերի ու ապրանքանիշերի հանձնաժողովը (USPTO) հրապարակել է Apple-ի արտոնագրային հայտ, որը վերաբերում է ընկերության սարքերի Home կոճակը բազմաֆունկցիոնալ դարձնելուն (Multi-Function Input Device)։
Ընկերությունն առաջարկում է iPhone-ի, iPad-ի ու iPod-ի ֆիզիկական Home կոճակում ջոյստիկ ներկառուցել, ինչը կընդլայնի կառավարման հնարավորությունները հատկապես խաղալու ընթացքում։
Սովորական վիճակում կոճակը կաշխատի ստանդարտ ձևով, իսկ ավելի ուժեղ սեղմելու դեպքում ներկառուցված զսպանակը վերև կբարձրացնի կոճակը, որը հնարավոր կլինի օգտագործել արդեն որպես ջոյստիկ։
Նշենք, որ արտոնագրային հայտը ներկայացվել է Apple-ի կողմից դեռևս 2013-ին։
Աղբյուրը՝ macrumors.com