Amazon-ը կսկսի ֆիլմեր նկարահանել

amazonprimelogoAmazon Studios-ը 2015 թվականից կսկսի ֆիլմեր նկարահանել, որոնք օնլայն կցուցադրվեն Amazon Prime Instant Video ծառայության միջոցով, ինչպես նաև կցուցադրվեն կինոթատրոններում։ Այս մասին հաղորդում է Variety-ն։

Կինոստուդիան կգործի Թեդ Հոուպի ղեկավարության ներքո, ով նախկինում հիմնել է Good Machine ընկերությունն ու թողարկել «Դարանած վագր, թաքնված վիշապ» ֆիլմը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես կվերաբերվեն օնլայն կինովարձույթին Amazon-ի օգտագործողները։ Ընկերությունը կինոթատրոններում կցուցադրի ֆիլմերը 30–60 օր տևողությամբ, մինչդեռ հիմնականում ֆիլմերը ցուցադրվում են նվազագույնը 90 օր ժամկետով։