Որքան է Թիմ Քուքը վաստակել 2014 թվականին

tim_cook.gi.topApple ընկերությունը հրապարակել է անցած տարվա ընթացքում գլխավոր մենեջերների ստացած աշխատավարձի ու պարգևատրումների մասին տվյալները։ 2014 ֆինանսական տարում Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը վաստակել է 9,2 մլն դոլար։ Ընդ որում՝ աշխատավարձը կազմում է ընդամենը 1,7 մլն դոլար, իսկ փոխհատուցումները կազմել են 6,7 մլն դոլար։ 2013-ի հետ համեմատած՝ Քուքի աշխատավարձն ավելացել է 24,8 %-ով, իսկ փոխհատուցումները՝ 210 %-ով (2,8-ից 6,7 մլն դոլար)։ Լրատվամիջոցները սա կապում են վերջին սերնդի iPhone-ի հաջող վաճառքի, ինչպես նաև ընկերության ակցիաների գնի բարձրացման հետ (նախորդ տարվա համեմատությամբ՝ 41,4 % աճ)։ LDCo_oNHEIHYGEdgJzxJcQ-articleՆշենք, որ Քուքի վաստակած գումարն ամենամեծը չէ․ ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին վաստակել է 14 մլն դոլար, վաճառքի գծով տնօրեն Անջելա Արենդսը՝ 73 մլն դոլար, ծառայությունների գծով տնօրեն Էդդի Կյուն՝ 24,4 մլն, իսկ գործառնական տնօրեն Ջեֆ Ուիլիամսը՝ 24,4 մլն դոլար։

Աղբյուրը՝ shareholder