Microsoft Office աշխատանքային ծրագրերի փաթեթի նոր տարբերակը, որը կկոչվի Microsoft Office 2016, կթողարկվի այս տարեվերջին։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Microsoft-ը։
«Մոտակա ժամանակներում մենք կպատմենք Office 2016-ի մասին»,-ասել է Ջուլիա Ուայթը՝ Microsoft Office-ի բաժնի ղեկավարը։ Առայժմ Office 2016-ի նորամուծությունների մասին ոչինչ պաշտոնապես հայտնի չէ, սակայն լուրեր են շրջում, որ ծրագրի ինտերֆեյսը կստանա մուգ ֆոն, իսկ հին տարբերակներից ծանոթ շարժական «օգնականը» նորից կվերադառնա։ Սակայն Office 2013-ից ի վեր նոր տարբերակում շատ փոփոխություններ չեն լինի։
Աղբյուրը՝ The Verge