2019-ին սմարթֆոնների էկրանները կունենան 6,9 դյույմ անկյունագիծ

3_PhabletsApple ընկերությունը երկար ժամանակ պնդում էր, որ սմարթֆոնի էկրանի անկյունագիծը չպետք է գերազանցի 4 դյույմը։ Սակայն 2014-ին այս պնդումը հետ նահանջեց՝ ի շահ եկամտի, ու թողարկվեց iPhone 6 Plus-ը՝ 5,5 դյույմանոց էկրանով։ Իսկ Android-սմարթֆոնների շուկայում մեծ էկրանով մոդելները վաղուց մեծ հաջողություն են վայելում։

Juniper Research վերլուծական ընկերության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տարեցտարի գաջեթների չափսերը կմեծանան, իսկ 2019-ին կարտադրվի ավելի քան 400 մլն սարք՝ 5,5-6,9 դյույմ անկյունագծով։ Համեմատության համար նշենք, որ 2015-ին արտադրվել է նման չափսերի միայն 138 մլն սարք։

Շուկայի վրա մեծ ազդեցություն է ունեցել առաջին Galaxy Note սմարթֆոնը, որը թողարկվել է 2011-ին։ Հիշեցնենք, որ մոդելն ունի 5,3 դյույմանոց էկրան։ Նման սարքերի առավելությունը բոլորը մեկում համադրելու, միաժամանակ սմարթֆոն ու պլանշետ ունենալու հնարավորությունն է։

Աղբյուրը՝ http://androidinsider.ru/