Հատուկ էֆեկտներ․ ինչպե՞ս են նկարել «Գահերի խաղ» սերիալի վիշապներին (տեսանյութ)

Pixomondo ստուդիան տեղադրել է  «Գահերի խաղ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի աշխատանքի մասին տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես են ստեղծվել Դայներիսի երեք վիշապները։

Pixomondo-ն միջազգային ստուդիա է, որը զբաղվում է վիդեոէֆեկտների ստեղծմամբ։ Ստուդիայի մասնագետներն աշխատել են «Ատղային ուղի․ հատուցում», «Սուպեր 8», «Oblivion», «Մեր թվարկությունից հետո», «Երկաթե մարդը 2», «Արգելված վարժություն», «Նոր Սարդ-մարդը», «2012» և այլ ֆիլմերի վրա։

Ստուդիան հայտնի է նաև մի շարք գովազդային հոլովակների ու հեռուստասերիալների մշակմամբ, որոնց թվում են  «Մարկո Պոլո», «Դա Վինչիի դևերը» և այլն։ Ստուդիան հասցրել է արդեն Օսկար ստանալ «Ժամանակի պահապանները» ու Էմմի մրցանակ՝ «Գահերի խաղ» հեռուստասերիալի համար։

Աղբյուրը՝ http://www.pixomondo.com/