Թողարկվել է «Մինյոններ» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը

minions04022015-7Universal ստուդիան թողարկել է «Մինյոններ» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը պատմում է դեղին մարդուկների նոր հետաքրքիր արկածների մասին։ Սա «Despicable me» մուլտֆիլմի երրորդ մասն է, որը կթողարկվի 2015-ի ամռանը։ Մուլտֆիլմում մինյոնները փնտրում են արժանի առաջնորդի ու ընտրում Սկարլետ Օվերկիլին, ում կերպարը հնչյունավորել է դերասանուհի Սանդրա Բալոքը։

Գործողությունները ծավալվում են մուլտֆիլմի հերոս Գրյուի հետ մինյոնների հանդիպումից 42 տարի առաջ, երբ Սթյուարտը, Քևինն ու Բոբը փնտրում են նոր չարագործ առաջնորդի։ Այստեղից էլ սկսվում են արկածները։

Աղբյուրը՝ mashable.com