Google-ը գործարկել է .how նոր ուսուցողական դոմենային տիրույթը

howblogpostimageGoogle որոնողական ծառայությունն առաջարկում է նոր դոմենային գոտի, որը նախատեսված է ուսուցողական բովանդակություն ունեցող կայքերի համար։ ․how գոտին, Google-ի ղեկավարներից Բեն Ֆրիդի խոսքով, կօգնի փոքր ու միջին ընկերություններին ու անհատներին կիսվել իրենց գիտելիքներով բոլոր ցանկացողների հետ։

.com դոմենային գոտում գրանցված է արդեն 130 միլիոն հասցե, իսկ նոր տիրույթը թույլ կտա առանձնանալ ու նույնիսկ առանց կայք այցելելու հասկանալ, որ այդ հասցեով կարելի է ինֆորմացիա ստանալ այս կամ այն թեմայի շուրջ։

Նոր տիրույթում արդեն գործում են մի քանի կայքեր, օրինակ՝ skydiving.how, swordclass.how։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր տիրույթում դոմենային անուն, կարող են այցելել www.get.how կայք։

Դոմենների տարեկան գինը սկսվում է $28-ից՝ կախված նրանից, թե ինչ գործընկեր կայք եք ընտրում։