YouTube տեսահոսթինգը սկսել է փորձարկել նոր ֆունկցիա, որը թույլ կտա օգտագործողներին ինքնուրույն փոխել դիտման անկյունը։
Առաջին անգամ դիտման անկյունը փոխելու հնարավորությունը հայտնվել է սպորտային միջոցառումների ցուցադրության ժամանակ, սակայն YouTube-ում այժմ տեղադրվել է Մեդելին Բեյլիի համերգից ձայնագրություն, որի ընթացքում կարելի է ընտրել դիտման չորս անկյուններից մեկը։
Տվյալ ֆունկցիան առայժմ փորձարկման փուլում է, սակայն շատ լավ է աշխատում վերոնշյալ տեսահոլովակի դեպքում։ Հիշեցնենք, որ հունվարին YouTube-ը հայտարարեց, որ կայքն այսուհետ կկարողանա աշխատել նաև 360-անկյան տակ նկարող նոր տեսախցիկների տեսանյութերի հետ (օրինակ՝ Kodak SP360 և Ricoh Theta մոդելները)։
Աղբյուրը՝ Mashable