Windows 10-ը կթողարկվի հունիսին

n_12933Այս տարի Microsoft ընկերությունը նախատեսվում է թողարկել Windows օպերացիոն համակարգի 10-րդ տարբերակը։ Ընկերության ներսում գտնվող աղբյուրները հաղորդել են, որ ՕՀ-ն կներկայացվի հունիսին։

Հիշեցնենք, որ Windows 10-ի ցուցադրական տարբերակը թողարկվել է հունվարին, իսկ փետրվարին կներկայացվի ևս մեկ ցուցադրական տարբերակ ու ՕՀ-ի բջջային տարբերակը։

Windows 8-ի զարգացումը նույնպես տեղի ունեցավ նման գրաֆիկով։ Microsoft ընկերության համար կարևոր է, որ ՕՀ-ը հասանելի լինի շուկայում արդեն օգոստոսին, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբից համակարգիչներն անցում կատարեն ՕՀ-ի նոր տարբերակին։

Աղբյուրը՝ TechCrunch