Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 700մլրդ դոլարը

Երեկ Apple-ի ակցիաների ընդհանուր արժեքը  հասել է 711 մլրդ դոլարի։ Այդպիսով, Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 700 միլիարդ դոլարը։

Մինչ այժմ Apple-ի ակցիաները հասել էին 700 միլիարդի երեք անգամ՝ նոյեմբերի 25-ին, 28-ին և անցած շաբաթվա ընթացքում։ Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության ակցիաների արժեքը բարձրացել է 61,5%-ով, ընդ որում՝ տարեսկզբին արդեն աճը կազմում էր 10,6%։

Վերջին տասը տարիներին ակցիաների աճի գրաֆիկը դիտեք ստորև տեղադրված նկարում։

3_005

Աղբյուրը՝ Barron’s