Առանց վարորդի աշխատող բրիտանական ավտոմեքենաները կօգտագործվեն տրանսպորտում (տեսանյութ)

n_13302 (1)Մեծ Բրիտանիայում ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր տեսակ, որն իրենից ներկայացնում է առանց վարորդի էլեկտրական ինքնագնաց։ Lutz Pathfinder կոչվող մեքենաները նախատեսված են ուղևորների փոխադրման համար։ Արդեն այս տարի 40 Lutz Pathfinder կսկսի աշխատել Միլտոն-Կինս քաղաքում։

Ենթադրվում է, որ Lutz Pathfinder-ը կտեղափոխի տեղական առևտրային կենտրոնում շրջող մարդկանց, հաշմանդամություն ունեցողներին կամ կտանի մարդկանց մինչև երկաթուղային կայարան։ Նման մեքենա կանչելու համար բավական կլինի օգտվել համապատասխան բջջային հավելվածից։


Ավտոմեքենան նախատեսված է երկու ուղևորի համար, ընդ որում՝ կա նաև ծանրոցի համար նախատեսված տեղ։ Մեքենան ղեկավարվում է համակարգչի կողմից, իսկ տեղափոխության համար պատասխանատու են 22 սենսորներ, ներառյալ տեսախցիկներ, ռադար ու լազերային հեռաչափեր։ Lutz Pathfinder-ը մարտկոցի մեկ լիցքավորումով կարող է անցնել 65 կմ, ընդ որում՝ առավելագույն արագությունը հասնում է 24 կմ/ժ։

Աղբյուրը՝ Gizmodo