iPhone 6-ով նկարահանել են 17-րոպեանոց ֆիլմ (տեսանյութ)

l_13341iPhone-ով ֆիլմեր ու տեսահոլովակներ նկարահանվում են ոչ առաջին անգամ։ Բարձր զգայունություն ու լայնանկյուն լինզաները, շտատիվներն, այլ աքսեսուարներն ու մասնագիտացած հավելվածները թույլ են տալիս ստանալ բավական որակյալ կադրեր։

Ամերիկացի ռեժիսոր և լուսանկարիչ Տրիստան Պոուպը Kickstarter համաֆինանսավորման կայքի միջոցով կարողացել է միջոցներ հավաքել Romance in NYC («Սիրավեպ Նյու Յորքում») կարճամետրաժ ֆիլմը նկարահանելու համար։

Հեղինակի խոսքով՝ նկարահանման համար ընտրվել է iPhone-ը, քանի որ այդպես հնարավոր է լինում գլխավոր հերոսի տեսանկյունից դիտել կատարվող գործողությունները, ընտրության երկրորդ պատճառը սմարթֆոնի որակյալ նկարահանման հնարավորությունն է։

Որպես ծրագիր Պոուպն ընտրել է MoviePro-ն, որն ունի մանրամասն կարգավորումներ։ Սպասվում է, որ ֆիլմի ամբողջական տարբերակը կթողարկվի մոտ օրերին։

Աղբյուրը՝ Mashable