Google-ը ներկայացրել է իր ապագա գրասենյակը (ֆոտոշարք, տեսանյութ)

Google ընկերությունը կիսվել է իր նոր գրասենյակի պլաններով՝ հրապարակելով ապագայում Մաունթին Վյուի տարածքում կառուցվելիք գրասենյակի նկարները:

Նախատեսվում է վերակառուցել այն շինությունները, որտեղ այժմ տեղակայված է ընկերության գրասենյակը, բացի այդ՝ Google-ը ձեռք կբերի նոր տարածքներ: Կոնցեպտի համաձայն՝ կառուցվելու են թեթև ու շարժական շինություններ, ոչ թե բետոնե շենքեր:

Շինությունները կծածկվեն մեծ կիսաթափանցիկ ծածկով, որի տակ կտեղակայվեն սրճարաններ, խանութներ, հեծանվուղիներ, ծառեր և այլն: Շենքերում օգտագործվող էներգիայի մի մասը կստացվի վերականգնվող աղբյուրներից: Silicon Valley Business Journal-ը գրում է, որ վերակառուցման առաջին փուլը կավարտվի 2020-ի առաջին եռամսյակում:

Աղբյուրը՝ Silicon Valley Business Journal